Sign Up
Sign Up
Հայաստանը միացել է ծովային բնապահպանական համաձայնագրին
10 JUN 2025 08:27
Հայաստանը միացել է ծովային բնապահպանական համաձայնագրին

Հայաստանը միացել է ծովային բնապահպանական համաձայնագրին

10 JUN 2025 08:27
Հունիսի 10-ին Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը ՀՀ անունից ստորագրել է «Ծովային իրավունքի ՄԱԿ կոնվենցիայի ներքո ազգային իրավազորության սահմաններից դուրս տարածքներում ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին» համաձայնագիրը։
Սա առաջին միջազգային համաձայնագիրն է, որը կարգավորում է ծովային կենսաբազմազանության պաշտպանության հարցերը՝ ազգային սահմաններից անդին՝ որպես կայուն զարգացման ապահովման բաղադրիչ։
Նույն օրը համաձայնագիրը միաժամանակ ստորագրել է ևս 18 երկիր, և ստորագրող կողմերի ընդհանուր թիվը հասել է 134-ի: Այն արդեն վավերացրել է 50 պետություն, որից 18-ը վավերագրերն ավանդապահին են հանձնել համաժողովի ընթացքում կազմակերպված արարողության ժամանակ:
Related Reads

Support independent, transparent, and fact-based broadcasting.

ReOpen is yours to read, watch, learn, discuss, and express freely. With your support, it remains impartial and belongs to everyone.

Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up
Հայաստանը միացել է ծովային կենսաբազմազանության համաձայնագրին | ReOpen