Կիլիկիոյ Կաթողիկոսությունը մտահոգված է իշխանությունների քայլերով
9 ՀՈՒՆ 2025 16:59

Կիլիկիոյ Կաթողիկոսությունը մտահոգված է իշխանությունների քայլերով
9 ՀՈՒՆ 2025 16:59
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը խորը մտահոգություն է հայտնում ՀՀ բարձրաստիճան իշխանությունների կողմից եկեղեցու դեմ կատարվող ոտնձգությունների վերաբերյալ։ Այդ մասին ասվում է Արամ Ա Վեհափառ Հայրապետի նախագահությամբ տեղի ունեցած «Կիլիկիա» վերլուծական հարթակի առցանց նիստում ընդունված հայտարարության մեջ։ Ժողովը նախ լսել է զեկույց Բեռնում անցկացված Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության պահպանմանը նվիրված համաժողովի մասին։
Խոսվել է Շվեյցարիայում Արցախի իրավունքների պաշտպանության համար իրականացված տարբեր նախաձեռնությունների մասին։ Մասնավորապես ընդգծվել է խորհրդարանական հանձնախմբի ձևավորումը, որը կոչ է անում երկխոսություն սկսել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև։
Այս համատեքստում վերահաստատվել է Արցախի պետական կառույցների շարունակական գործունեության իրավական նշանակության կարևորությունը։

Ժողովի մասնակիցները խորը մտահոգություն են հայտնել Հայաստանում բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ իշխանությունների հրապարակումների պատճառով առաջացած մթնոլորտի վերաբերյալ։ Նրանք անընդունելի են համարել հարցերի՝ այս ձևով բարձրացումն ու արծարծումը, որը ներհասարակական լարվածություն է ստեղծում։
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել