Օհանյանի և Մինասյանի դեմ գործ է հարուցվում | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
Ալեն Սիմոնյանը համաձայնություն է տվել պատգամավորների հետապնդմանը
9 ՀՈՒՆ 2025 19:19
Ալեն Սիմոնյանը համաձայնություն է տվել պատգամավորների հետապնդմանը

Ալեն Սիմոնյանը համաձայնություն է տվել պատգամավորների հետապնդմանը

9 ՀՈՒՆ 2025 19:19
Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայնություն է տվել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագրին՝ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսելու համար։
Ըստ միջնորդագրի, Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար եղած տարիներին զավթել է պետական սեփականություն հանդիսացող Դրախտիկ համայնքի 10.526 քմ մակերեսով հողատարածքը, և կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում կառուցել առանձնատուն: Բացի այդ Օհանյանը հայտարարագրերում թաքցրել է փաստացի իրեն պատկանող առանձնատան վերաբերյալ տեղեկությունները:
Մեկ այլ դրվագով Օհանյանը ստացել է 58 միլիոն դրամ կաշառք:Ըստ գլխավոր դատախազի միջնորդագրի՝ Արծվիկ Մինասյանն էլ բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում փաստացի ապահովել է Սեյրան Օհանյանի կողմից զավթած պետական սեփականություն հանդիսացող տարածքում առանձնատան հետագա անխոչընդոտ տիրապետումն ու օգտագործումը:

Թեգեր
Առաջարկվող հոդվածներ

Աջակցիր անկախ, թափանցիկ և փաստահեն հեռարձակմանը։

ReOpen-ը քո հարթակն է՝ կարդալու, դիտելու, սովորելու, քննարկելու և ազատ արտահայտվելու։ Քո աջակցությամբ այն մնում է անկողմնակալ և բոլորինը։

Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել