Լոս Անջելեսում տեղակայվում են 700 ծովային հետևակայիններ
10 ՀՈՒՆ 2025 06:47

Լոս Անջելեսում տեղակայվում են 700 ծովային հետևակայիններ
10 ՀՈՒՆ 2025 06:47
ԱՄՆ իշխանությունները հաստատել են Լոս Անջելես շուրջ 700 ծովային հետևակայինների տեղակայման որոշումը՝ ի լրումն արդեն ուղարկված Ազգային գվարդիայի ուժերի:
Ծովային հետևակայինների տեղակայումը տեղի է ունենում միգրացիոն ծառայության աշխատակիցների հետ տեղի ունեցած բախումների ֆոնին։ Բացի այդ, քաղաք են ուղարկվում ևս 2,000 Ազգային գվարդիական։ Կալիֆոռնիայի իշխանությունները անօրինական են համարել Ազգային գվարդիայի տեղակայման որոշումը և դատական հայց են ներկայացրել Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ։
AFP-ին տված մեկնաբանությունում Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ ծովային հետևակայինների տեղակայումը պայմանավորված է «դաշնային աշխատակիցների և շենքերի նկատմամբ սպառնալիքների սրմամբ»։
Ռազմական հրամանատարության հայտարարության համաձայն՝ ծովային հետևակայինները «սահուն կերպով ինտեգրվելու են» արդեն տեղակայված ուժերին, որոնք «պաշտպանում են դաշնային անձնակազմն ու գույքը Լոս Անջելեսի մետրոպոլիտեն տարածքում»։
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել