Գրանցվել
Գրանցվել

ՀՅԴ-ն իշխանության հակաեկեղեցական քայլերի մեջ արտաքին պատվեր է տեսնում

ՀՅԴ-ն իշխանության հակաեկեղեցական քայլերի մեջ արտաքին պատվեր է տեսնում
Վերջին թարմացումներ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ
PASHINYAN

ՀՅԴ-ն քննադատել է իշխանությունների քայլերը՝ դատապարտելով հակաեկեղեցական գործողությունները։

21 օր առաջ
10 ՀՈՒՆ 2025 10:52
Փորձագետ`
ՀՅԴ-ն իշխանության հակաեկեղեցական քայլերի մեջ արտաքին պատվեր է տեսնում
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել՝ Փաշինյան-եկեղեցի դիմակայության վերաբերյալ։
Մեր ինքնության կարևորագույն հիմքերից մեկի նկատմամբ վարչախմբի արգահատելի նպատակադրումներն ու հռետորաբանությունն ակնհայտորեն ապազգային են և հակասահմանադրական։ Աներկբա է, որ զազրելի ցեխարձակումները համընկան արտաքին հարթակներում ազգային շահերի և արցախահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՀԱԵ նախաձեռնությունների հետ»,- ասված է հայտարարության մեջ։ Հայտարարության հեղինակները կատարվողի մեջ արտաքին պատվեր են տեսնում․ «Ակնհայտ է նաեւ, որ իշխանությունների ոտնձգություններն հունավորվեցին թշնամի երկրի «կրոնապետի» անբարո և ստահոդ հայտարարություններին, ինչպես նաև որոշ շրջանակների կողմից Հայաստանում կրոնական ազատությունների թեման շահարկելու, Հայոց ազգային եկեղեցու սահմանադրորեն ամրագրված պատմական առաքելությունն ու կարգավիճակը խաթարող նպատակադրումներին զուգահեռ։
- ՀՅԴ
Այս ամենի հաշվարկով, Դաշնակցությունը իր անվերապահ աջակցությունն է հայտնում հայ առաքելական եկեղեցուն․
ՀՅԴ Բյուրոն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, խստորեն դատապարտում է իշխող վարչախմբի՝ Հայ Եկեղեցու նկատմամբ քայքայիչ, հակապետական գործողությունները և հայտարարում է, որ համակայկական կառույցի ողջ կարողականությամբ և միակամությամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին է՝ հանուն հայ ժողովրդի հավաքական իղձերի և Հայոց պետականության զորացման։
- ՀՅԴ

Նախորդ թարմացումներ

ՀՅԴ-ն իշխանության հակաեկեղեցական քայլերի մեջ արտաքին պատվեր է տեսնում
Վերջին թարմացումներ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ
PASHINYAN

ՀՅԴ-ն քննադատել է իշխանությունների քայլերը՝ դատապարտելով հակաեկեղեցական գործողությունները։

Թեգեր

Առաջարկվող հոդվածներ

Աջակցիր անկախ, թափանցիկ և փաստահեն հեռարձակմանը։

ReOpen-ը քո հարթակն է՝ կարդալու, դիտելու, սովորելու, քննարկելու և ազատ արտահայտվելու։ Քո աջակցությամբ այն մնում է անկողմնակալ և բոլորինը։

ՀՅԴ-ն հակաեկեղեցական քայլերի մեջ պատվեր է տեսնում | ReOpen