ՆԳ նախարարի հանդիպումը Բելգիայի պաշտոնակցի հետ | ReOpen
Գրանցվել
Գրանցվել

!!Համագործակցության նոր հեռանկարներ ՆԳՆ-ն հանդիպել է Բելգիայի պաշտոնակցի հետ

!!Համագործակցության նոր հեռանկարներ ՆԳՆ-ն հանդիպել է  Բելգիայի պաշտոնակցի հետ
Վերջին թարմացումներ
ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՐԵՒՄՏՅԱՆ ԵՎՐՈՊԱ
ARMENIA

Արփինե Սարգսյանը Բելգիայի ՆԳ նախարարի հետ քննարկել է համագործակցության և բարեփոխումների հարցեր։

21 օր առաջ
10 ՀՈՒՆ 2025 13:17
Փորձագետ`
!!Համագործակցության նոր հեռանկարներ ՆԳՆ-ն հանդիպել է Բելգիայի պաշտոնակցի հետ
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Բելգիայի Թագավորություն անվտանգության և ներքին գործերի նախարար Բեռնար Քվանտենի հետ։
Արփինե Սարգսյանը ներկայացրել է Ներքին գործերի նախարարության ստեղծման գործընթացը, կառուցվածքը, ինչպես նաև ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները, մասնավորապես՝ ոստիկանության ոլորտում։ Միգրացիոն քաղաքականության շրջանակում քննարկվել է ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի ներկա փուլը և ծրագրերի իրագործմանն ուղղված գործողությունները՝ ընդգծելով դրանց ռազմավարական նշանակությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում։
Կողմերը քննարկել են նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության դեմ համագործակցված պայքարի արդյունավետ մեխանիզմների ներդրման և փորձի փոխանակման հնարավորությունները։ Բելգիայի Անվտանգության և Ներքին գործերի նախարար Բեռնար Քվանտենն ընդունել է Երևան այցելելու Արփինե Սարգսյանի հրավերը։

Նախորդ թարմացումներ

!!Համագործակցության նոր հեռանկարներ ՆԳՆ-ն հանդիպել է  Բելգիայի պաշտոնակցի հետ
Վերջին թարմացումներ
ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՐԵՒՄՏՅԱՆ ԵՎՐՈՊԱ
ARMENIA

Արփինե Սարգսյանը Բելգիայի ՆԳ նախարարի հետ քննարկել է համագործակցության և բարեփոխումների հարցեր։

Թեգեր

Առաջարկվող հոդվածներ

Աջակցիր անկախ, թափանցիկ և փաստահեն հեռարձակմանը։

ReOpen-ը քո հարթակն է՝ կարդալու, դիտելու, սովորելու, քննարկելու և ազատ արտահայտվելու։ Քո աջակցությամբ այն մնում է անկողմնակալ և բոլորինը։